Հանրապետական Մայք Ջոնսոնը՝ Լուիզիանա նահանգից, երեկ ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ:
51-ամյա կոնգրեսականը դարձավ Պալատի 56-րդ խոսնակը, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ Ջոնսոնը պահպանողական, կոշտ գծի կողմնակից գործիչ է, ով պայքարել է 2020 թվականի նախագահական ընտրությունները չեղարկելու համար, դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, միասեռականությանը և միասեռ ամուսնություններին:
Այս ընտրությունը վերջ տվեց Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի շուրջ ճգնաժամին, որը թափուր էր հոկտեմբերի սկզբից՝ Քևին ՄըքՔարթիի պաշտոնանկությունից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հանրապետական Մայք Ջոնսոնը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի նոր թեկնածուՊատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակը պաշտոնանկ արվեց