Առնվազն 22 մարդ է զոհվել, շուրջ վեց տասնյակը՝ վիրավորվել չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքի երկու վայրերում՝ ռեստորանում և բոուլինգի սրահում հրաձգություններից:
Հարձակվողը դեռ ձերբակալված չէ, ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում՝ տեղի բնակչությանը խնդրելով պատսպարվել տեղերում, քանի որ իրավիճակը վտանգավոր է մնում:
CNN-ի փոխանցմամբ, իրավապահներն անհատականացրել են կասկածյալին՝ 40-ամյա ոմն Ռոբերտ Քարդ, որը, ըստ նրանց, «պետք է համարվի զինված և վտանգավոր»: