Լըքորնյու. «Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է, մեր աջակցությունը մշտական է»

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Փարիզում ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, 23-ը հոկտեմբերի, 2023թ.

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը գրառում է արել X-ում:

Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է, ժամեր առաջ X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն:

«Մեր մշտական և վճռական աջակցությունը չի թուլանում», - ընդգծել է Լըքորնյուն՝ կարճ տեսանյութ հրապարակելով հայաստանցի գործընկեր Սուրեն Պապիկյանի օրեր առաջ Փարիզ կատարած այցից և համատեղ ասուլիսից:

Հայաստանի պաշտպանության նախարարի այցի շրջանակում փաստաթղթեր ստորագրվեցին հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին հակաօդային պաշտպանության արդիական համակարգերի մատակարարման վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքըԵրևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին