Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի:
Վրաստանի մայրաքաղաքի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդակայանում Ասադովին դիմավորել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և պաշտոնատար այլ անձինք։
Թբիլիսիում հոկտեմբերի 26-27-ը նախատեսված է «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովը, որին պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։
Ըստ օրակարգի՝ նրանք միջոցառման բացման օրը հանդես կգան ուղերձներով: