Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում այսօր Արցախը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»։
Ինչպես միշտ տեղեկագրում նշվում է, թե արդյոք հրադադարի խախտումներ եղել են, թե ոչ։ Նշվում է, որ չեն գրանցվել։ Այսօրվա տեղեկագրում մայրաքաղաք Ստեփանակերտը նշվում է որպես Խանքենդի, Մարտունին՝ Խոջավենդ, Շուշին՝ Շուշա և այլն։
Խաղաղապահ առաքելությունը հաղորդում է նաև, որ ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է վեց հենակետ, որից երկուսը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։