Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:
Լրագրողի հարցը՝ անցած ամիս Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը:
«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք», - նշեց Մելանի Ժոլին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում