Ռուսաստանը շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Կրեմլ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու կարգավորել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա: Այս մասին լրագրողների ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դեռ ոչ։ Հստակ փոխըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները», - ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե առաջընթաց կա՞ արդյոք Մոսկվան որպես խաղաղության պլանի նախապատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցով:

Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ երկրորդը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հայաստանի գործընկերոջ հետ Սերգեյ Լավրովի հնարավոր զրույցի, շփումների, այդ թվում՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում, վերջին շաբաթներին հաղորդումներ չեն եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափը

Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, Ռուսաստանի նախագահն առաջարկեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին բանակցություններ անցկացնել Մոսկվայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն առաջարկում է Փաշինյանին և Ալիևին բանակցություններ անցկացնել Մոսկվայում