Ռուսաստանը Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ կիրականացնի

ՌԴ մաքսային հսկողության գոտի, արխիվ

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրականացնել: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը RBC-ում հեղինակած իր սյունակում։

Ռուսաստանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ ռուսական առևտրի վերակողմնորոշումը դեպի արևելյան և հարավային երկրներ արդեն «փաստ» է։

ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի խոսքով՝ ձևավորվել են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները, որոնց երկայնքով բեռների շրջանառությունն աճել է 20-35 տոկոսով։

Դավիդովը կարևորում է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ամենահեռանկարայինը, նրա կարծիքով, կարող են լինել «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը «3+3»-ի հանդիպմանն ընդգծվել է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության կարևորությունըՄիրզոյան. Ինքնիշխանության հարգմամբ՝ Հայաստանը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԹեհրանում «3+3» ձևաչափով առաջին անգամ հանդիպեցին ԱԳ նախարարները