Երևանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ըստ հաղոդագրության՝ դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանության քննադատություններից հետո Մոսկվան անցավ գործնական քայլերի