Մարտունուց 67-ամյա Էլեոնորա Գասպարյանն ու Ստեփանակերտից 65-ամյա Կամիլա Առուստամյանը արդեն մի քանի շաբաթ է Գյումրիում վարձած տանն են միասին ապրում։ Արցախում անծանոթներ էին, տեղահանության արդյունքում դարձան ընկերուհիներ ու սենյակակիցներ։
Երկուսն էլ այս տարիքում ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել։
Տիկին Էլեոնորան իր հասանելիք 100 հազար դրամ օգնությունը դեռ չի ստացել, բանկային քարտ չուներ։ Տիկին Կամիլան ստացել է 100 հազարը, լսել, որ էլի դրամական աջակցություն է լինելու՝ 50 հազարական դրամ, բայց ասում է՝ Հայաստանի կառավարությունը լավ կանի դրա փոխարեն թող իր 80 հազար դրամ թոշակը վերականգնի։
«Ազատության» վիդեոռեպորտաժը.
Your browser doesn’t support HTML5