ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատում է, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար։
«Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում», - նշեց նա։
Պատգամավորը հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանը մերժել է իր ագրեմանները։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վաղարշակ Հարությունյանն է։