Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան

Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հանրապետություններում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ասված է նախագահի հրամանագրի մեջ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան։ Նա փոխդեսպան է եղել, զբաղեցրել է Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետի պաշտոնը։