Մակրոնը ժամանել է Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանել է Թել Ավիվ՝ հայտնելու իր երկրի «լիարժեք համերաշխությունը» Իսրայելին հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարվածներից հետո։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն իր այցով ձգտում է ոչ միայն համերաշխություն ցուցաբերել Իսրայելին, այլ նաև առաջարկներ անել՝ կանխելու էսկալացիան, պատանդներին ազատելու, Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար։

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էր այցելել Իսրայել, դրան նախորդել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցերը։