Քիրբի. «ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել»

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի, արխիվ

ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ կան համապատասխան փորձ ունեցող զինվորականներ, որոնց փորձը կարող է օգտակար լինել Իսրայելի այսօրվա կամ ապագա գործողությունների համար: Նրանք կարող են գնալ Իսրայել՝ կիսելու իրենց տեսակետը ու նաև տալու բարդ հարցեր», - ասել է Քիրբին:

Նա հրաժարվել է նշել Իսրայել գործուղված ամերիկացի ռազմական խորհրդականների թիվը:

«Մի քանի, մի քանիսն են», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և ԻսրայելինԲայդեն. «Համաս-ը և Պուտինը՝ տարբեր նպատակներ և մեկ ընդհանրություն»