Տարածաշրջանային կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության համաձայնագրով։
Այդ մասին Թեհրանում «3+3» ձևաչափով գումարված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի (Վրաստանը չի մասնակցում միջոցառմանը) արտաքին գերատեսչությունների առաջին հավաքում ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարագացնի կարգավորման գործընթացը և խաղաղության հաստատումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը