Ֆրանսիայի ՊՆ. Լըքորնյուն հանդիպում է Պապիկյանի հետ՝ պաշտոնապես ձևակերպելու սպառազինության ձեռքբերումը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբասիեն Լըքորնյուն Փարիզում ընդունում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, 20-ը հունիսի, 2023թ.

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն այսօր հանդիպում է հայաստանցի պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ պաշտոնապես ձևակերպելու սպառազինության ձեռքբերումը, որը Հայաստանին թույլ կտա պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել սահմանների պաշտպանությունը: Այսպիսի գրառում է արված երկուշաբթի օրը Ֆրանսիայի ռազմական գերատեսչության X-ի պաշտոնական էջում:

Երկու օր առաջ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն էր նմանատիպ հայտարարություն արել իր հարցազրույցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր. պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարարը կիրակի օրն է մեկնել Փարիզ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա