Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահին։ Այս մասին տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Արմեն Չարչյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա այդ յոթ օրերի ընթացքում դիմումը հետ չվերցնի։