Նոր աշխարհը չի պտտվելու ԱՄՆ-ի շուրջ. Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:

Կրեմլը կիսում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքը, որ աշխարհը նոր կարգի կարիք ունի, բայց Մոսկվան չի ենթադրում, որ այն կարող է ստեղծվել Վաշինգտոնի կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք ամբողջությամբ համաձայն ենք պարոն Բայդենի հետ: Սա այն հազվադեպ պահն է, երբ մենք բացարձակապես ենք համաձայն նրա հետ: Իրոք, պետք է նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացառապես նոր սկզբունքների վրա»,- ասել է Պեսկովը:

Ըստ Կրեմլի խոսնակի, նոր աշխարհակարգը պետք է ազատ լինի բոլոր հսկիչ մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու և այդ պետութան կամքն ուրիշներին պարտադրելու փորձերից:

«Ընդհակառակը, պետք է աշխարհակարգ, որը հիմնված է միջազգային իրավունքի, այլ ոչ թե «կանոնների» վրա, որը հիմնված է միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի վրա»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ Մոսկվան համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեկ այլ մասի հետ:

«Այս կամ այն կերպ, ինչի մասին էլ {ԱՄՆ-ում} խոսում են, նրանք ենթադրում են, որ պետք է լինի «ամերիկակենտրոն» աշխարհ, այսինքն՝ աշխարհ, որը պտտվելու է Միացյալ Նահանգների շուրջ: Բայց այլևս այդպես չի լինի»,- պնդել է Կրեմլի ներկայացուցիչը: