Տարեսկզբից շուրջ չորսուկես հազար մարդ հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, RIA Novosti լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիության դադարեցմանն, ապա 2023 թվականին այդպիսի ցանկություն է հայտնել 4 հազար 400 մարդ, ինչը համեմատելի է նախորդ տարվա տվյալների հետ, 2022 թվականին 4 հազար 300 մարդ է հրաժարվել քաղաքացիությունից»,- ասել է պաշտոնյան:
Միաժամանակ, նա նշել է, որ անցած ինն ամսում 15 հազար100 մարդ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն արտասահմանում։
Կլիմովը պարզաբանել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը խառն ամուսնություններում ծնված երեխաներ են։ Բացի այդ, նույն ինն ամիսների ընթացքում ՌԴ օտարերկրյա դիվանագիտական կառույցները մոտ 12 և կես հազար երեխաների ծննդյան վկայականներ են ստացել: