«Համաս»-ի մոտ պատանդների թիվը հասել է 212-ի. Իսրայելի ՊԲ

Գազայի հատվածում «Համաս»-ի պատանդների թիվը հասել է 212 հոգու, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:

«Մենք իրազեկել ենք 212 պատանդների և ՑԱԽԱԼ-ի զոհված 307 մարտիկների ընտանիքներին»,-ասել է նա։

Պատանդների թիվն անընդհատ աճում է: Հոկտեմբերի19-ին 203 պատանդի մասին էր հաղորդվել, այդ թվում՝ գրեթե 30 երեխա և 10-20 տարեց, երկքաղաքացիներ։