ՄԱԿ-ը հուսով է, որ այսօր օգնության երկրորդ շարասյան մուտքը կթույլատրվի Գազա

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսը հույս է հայտնել, որ կիրակի օրը երկրորդ օգնության շարասյանը կթույլատրվի մուտք գործել Գազայի հատված:

Գրիֆիթսը երեկ ասել է, որ հավանականություն կա, որ մեկ այլ շարասյուն էլ կթողնեն անցնել: «Գուցե նույնիսկ մի փոքր ավելի մեծ՝ 20-ից 30 բեռնատար»,- նշել է նա։

Շաբաթ օրը 20 մարդասիրական բեռնատար է մտել Գազա «Ռաֆահ»-ի անցակետով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդհանուր 20 բեռնատար է մտել Գազայի հատված