Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդն այսօր ասել է, որ պաղեստինցիների հարկադիր կամ ներքին տեղահանումը պատերազմական հանցագործություն կլինի։ Նա այս մասին հայտարարել է Կահիրեում մեկնարկած Խաղաղության համաժողովում։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ևս հայտարարել է, որ մերժում են «պաղեստինյան ժողովրդին հարկադիր տեղահանելու Իսրայելի փորձերը»։
Կահիրեում անցկացվող համաժողովի նպատակն է նպաստել Իսրայելի ու Գազայի հատվածի միջև հրադադարի հաստատմանը, կանխել հակամարտության տարածումը Մերձավոր Արևելքում, օգնել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ Համաժողովն անցկացվում է իսրայելական զորքերի ցամաքային գործողության դիմելու հավանականության ֆոնին։
Կահիրեում հավաքվել են տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բայց Իսրայելը, ԱՄՆ-ն ու Իրանը համաժողովին չեն մասնակցում։