Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է մարդասիրական օգնության առաջին բեռնատարների ժամանումը Եգիպտոսով Գազայի հատված։ X-ում գրառմամբ Միշելը բարձր է գնահատել այդ ուղղությամբ միջազգային կառույցների ջանքերը։
«Մենք պետք է շարունակենք հիմնվել այս դրական քայլերի վրա՝ հրատապ կերպով մարդասիրական օգնություն հասցնելու առավել խոցելի քաղաքացիական անձանց», - գրել է եվրոպացի պաշտոնյան:
Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետն այսօր առավոտյան բացվել է պաղեստինյան բնակիչներին մարդասիրական օգնության համար։ Իսրայելը համաձայնել է թույլատրել 20 բեռնատարների մուտքը Գազա:
Հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կլինի անցակետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռաֆահ» անցակետը բացվել է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության համար