Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց երեկ կատարված «խուլիգանության, բռնության գործադրման և այլ հանցավոր արարքներ կատարելու» կասկածաքնով 10 անձ ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ հավաքված անձինք քաշքշել են, ձեռքերով հարվածներ հասցրել այլ քաղաքացու, վնասել տեղում եղած մեքենաներից մեկը, նշվում է նաև, որ ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումար է անհետացել, բջջային հեռախոս և պետհամարանիշ։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ում քաշքշել էին, մեքենան վնասել, ճանաչվել է տուժող։
Ոստիկանները երեկվա դեպքի վայրից մի խումբ անձանց տարել են բաժին։
Արցախցիները երեկ մի շարք պահանջներով էին ներկայացուցչության դիմաց. պահանջում էին, որ Արցախի իշխանավորները իջնեն ու պատասխան տան՝ ինչպե՞ս է, որ վերնախավը տնավորվել ու ունեցվածք է կուտակել, իրենք անտուն փողոցներում են։
Նրանք ներկայացուցչության շենք էին ներխուժել, և Արցախի նախագահը երկու անգամ նրանց ճնշմամբ բակ էր իջել։