Ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով Երևանում Արցախի ներկայացուցչության տարածքից 4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Քաղաքացիներն այստեղ վաղ առավոտից են հավաքվել, պահանջները տարբեր են՝ նախ և առաջ պահանջում են, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և բաձրաստիճան զինվորական անձնակազմի ունեցվածքն ուսումնասիրվի, և եթե անօրինական է, վերադարձվի Արցախի ժողովրդին։ Պահանջներ կան, դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի պետական համակարգի լուծարումն է, նրանք պատասխան են պահանջում Շահրամանյանից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը լարվեց. մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին շենք