Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը և աշխարհի տարբեր մասերում կանխակալ քաղաքականություն է վարում, աշխարհաքաղաքական ինտրիգներ հրահրում, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Բաքվում անցկացվող «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։
Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է նաև «աշխարհում ամենամեծ թվով ականներ կիրառելու» մեջ:
Պաշտոնական Փարիզն առայժմ չի արձագանքել այդ հայտարարություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միշելի հետ զրույցում Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից ու Ֆրանսիայից, պահանջել «8 գյուղերը»Բաքվի արձագանքը ՄակրոնինԱլիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը, Փաշինյանը, միևնույն է, կմեկնի Իսպանիա