Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող PASHA Bank-ը պլանավորում է առաջիկայում մասնաճյուղ բացել Շուշիում: Այս մասին հայտարարել է բանկի տնօրեններից Անար Քերիմովը։
«Ներկայումս ընթանում է մասնաճյուղի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջ, իսկ բացումը սպասվում է մինչև հաջորդ տարվա վերջ», - ասել է Քերիմովը։
PASHA Bank -ը գործում է 2007 թվականից, 16 տարվա ընթացքում իր ակտիվների քանակով դարձել է Ադրբեջանի առաջատար երեք բանկերից մեկը: