Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը: Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքի հետ հանդիպմանը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հաղորդվում է, որ Ջոշուա Հեքն այս ամիս տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Թուրքիայում, Հայաստանում և Վրաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներըԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարներըՀայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան