Ադրբեջանը ևս 23 ընտանիք է վերաբնակեցրել Լաչինում

Ադրբեջանի մայրաքաղաքից Լաչին քաղաք մշտական բնակության է մեկնել ևս 83 մարդ՝ 23 ընտանիք:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերաբնակիչները Լաչինում կտեղավորվեն տներում, որոնցում ժամանակին ապրել են և որոնք քաղաքի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո վերականգնվել են, կամ նորակառույց շինություններում:

Մինչ օրս Լաչինում վերաբնակեցվել է 295 ընտանիք` 1135 մարդ, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինում ևս 25 ընտանիք է վերաբնակեցվել