Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում զորավարժության են մասնակցել

Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժություն, արխիվ

Ադրբեջանի բանակի հատուկ ջոկատայինները Թուրքիայի Կայսերի քաղաքում մասնակցել են Erciyes – 2023 երկօրյա զորավարժությանը:

APA-ի փոխանցմամբ՝ վարժանքներում ներգրավված էր 652 զինծառայող, 354 տեսակի տեխնիկա և սպառազինություն:

«Զորավարժություններում կատարվել են ցատկեր պարաշյուտով, ոչնչացվել է պայմանական հակառակորդը, ապահովվել է տարածքի անվտանգությունը և մարդասիրական օգնություն է հասցվել քաղաքացիական անձանց», - հաղորդում է ադրբեջանական գործակալությանը:

Հոկտեմբերի 22-25-ը Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու՝ նաև ավիացիայի մասնակցությամբ։ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» խորագրով զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այդ թվում՝ գրաված տարածքներում