Իսրայելում 28 ֆրանսիացի է զոհվել

Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակն այսօր ասել է, որ «Համաս»-ի զինյալների հոկտեմբերի 7-ի գրոհի հետևանքով Իսրայելում 28 Ֆրանսիայի քաղաքացի է զոհվել, ևս 7-ը մինչև հիմա համարվում են անհետ կորած։

Երեկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտնեց 31 ամերիկացիների զոհվելու մասին։

Շուրջ մեկ տասնյակ երկրներ այս ընթացքում հայտնել են իրենց քաղաքացիների զոհվելու մասին «Համաս»-ի ահաբեկչական հարձակման հետևանքով։