Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չեն համապատասխանում:
Նման տեղեկությունների տիրապետողներին, ըստ հաղորդագրության, հորդորում են դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:
«Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին», - նշված է հաղորդագրությունում:
Նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում այս և մի շարք այլ հարցերի կանդրադառնա հրապարակային իր խոսքում: