Բրիտանիայի արտգործնախարարը տարածաշրջանային այց է կատարում՝ առաջինը բանակցելով Եգիպտոսում

Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին ժամանել է Եգիպտոս։

Եգիպտոսի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի խոսնակը X սոցցանցի գրառմամբ տեղեկացնում է, որ Եգիպտոսի ու Բրիտանիայի արտգործնախարարներ Սամիհ Շուքրիի և Ջեյմս Քլևերլի հանդիպմանը քննարկվելու է Գազայի հատվածում լարվածության սրացումը, տարածաշրջանային և միջազգային մակարդակով լարվածության նվազեցման ջանքերը, Գազայի հատվածին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հակամարտության ընդլայնումը կանխելու հարցերը։

Բրիտանիայի արտգործնախարարը Եգիպտոսից հետո այցելելու է Քաթար և Թուրքիա։