«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հայտարարությունը՝ այն որակելով «հակաադրբեջանական», հայտնում է ադրբեջանական APA-ն:
«Փաստաթուղթը կողմնակալ է, խտրական է, խոչընդոտում է խաղաղությանը և արդարացնում է Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները։
Մենք կոչ ենք անում ԵՄ-ին հրաժարվել իր հակաադրբեջանական մոտեցումից, հարգել մարդկանց իրավահավասարությունը և արժանապատվությունը, ինչպես նաև պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները և հարգել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը», - ասվում է հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը. ԵԽ նախարարների կոմիտե