Եգիպտոսը հայտարարում է միջանցք բացելու մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար

Բեռնատարներ Ռաֆահ անցակետում

Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտարարեց Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։

«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին։ Նա չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կահիրեն հայտարարում է՝ չի ընդունի Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին