Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները Ջիդդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ջիդդա քաղաքում մասնակցում են Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին։