Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հաջորդ շաբաթ ցամաքային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ վարժանքներ անցկացնել, հաղորդում է ադրբեջանական կողմը։
Հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումներն արդեն դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից, գրավել են կրակային դիրքեր և կատարել մարտական կիրառման համար կայանքներ պատրաստելու առաջադրանքներ:
Համատեղ զորավարժություններում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության և հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այդ թվում՝ գրաված տարածքներում