Երեքշաբթի օրը Ադրբեջանն ու Չինաստանը հուշագիր են ստորագրել, որում երկու երկրները նշում են էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և էներգետիկ նախագծերում ներդրումներ կատարելու իրենց հանձնառությունը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ անցած օրերին էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն այցելել է Չինաստան, հուշագիրն ստորագրվել է այցի ավարտին:
Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուները, ինչպես հաղորդվում է, բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, չինական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանում նավթի արդյունահանմանը, նավթավերամշակման նախագծերին և էլեկտրաէներգիայի ոլորտում։