Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այս մասին ռուսաստանյան ТАСС պետական գործակալությանն ասել է Ռուսաստանի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ», - ռուսաստանցի պաշտոնայի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը հսկայական քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով», - ТАСС գործակալությանն ասել է անանուն աղբյուրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան