Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։

Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խոսել են երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքների մասին:

Նրանք նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ: