Եվրամիության դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ին իր օպերատիվ բազան է բացել Եղեգնաձորում։
Ըստ առաքելության պաշտոնական գրառման՝ սա վերջին բազան է, որը նախատեսվում էր բացել ըստ ծրագրի։ Նոր բազան կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա:
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվել է բացառապես ՀՀ տարածքում։