Հոկտեմբերի 22-25-ը Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու նաև ավիացիայի մասնակցությամբ։ Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով ու վայրերում՝ այդ թվում Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբն ու ավիացիոն միջոցներն արդեն գտնվում են Ադրբեջանում՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված զորավարժություններին մասնակցելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի օդուժի ուղղաթիռները վարժանքներ են կատարում