Այսօր կայացել է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ-Ասադի հեռախոսազրույցը։ Դրա ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները։
«Նախագահներն ընդգծել են Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու շուտափույթ անհրաժեշտությունը», - տեղեկացնում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը։
«Նախագահները նաև քննարկել են հակամարտությանը վերջ տալու ուղիները», - նշված է հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում այս պահին 199 իսրայելցի պատանդ կա