Քանանի․ «Պաղեստինցի ժողովուրդն ինքնապաշտպանվելու իրավունք ունի»

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ

«Պաղեստինցի ժողովուրդն ինքնապաշտպանվելու իրավունք ունի», - այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ «պաղեստինցիներն այսօր աշխարհի ամենաճնշված ժողովուրդն են»։

«Տարածաշրջանում գործող դիմադրության ուժերը չեն կարող անհաղորդ մնալ իսրայելական կողմից ձեռնարկվող վայրագությունների նկատմամբ», - նշել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն Իրանը, ՄԱԿ-ի միջոցով, միջնորդավորված ուղերձ է հղել Իսայելին՝ զգուշացնելով, որ եթե Գազայի ռմբակոծությունները չդադարեն, Թեհրանը ստիպված կլինի միջամտել մարտական գործողություններին։ Այս մասին հաղորդել էր Jerusalem Post պարբերականը՝ ենթադրելով, որ խոսքը Իրանի հովանավորությունը վայելող, Լիբանանի հարավային շրջանները վերահսկող «Հեզբոլա» շարժման հնարավոր ակտիվացման մասին է։ Այս տեղեկությունների ի հայտ գալուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Իսրայելը տարհանում է Լիբանանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող 28 գյուղերի և ավանների բնակիչներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբդոլլահիանն Իրանի աջակցությունն է հայտնել «Պաղեստինի ժողովրդին սատարելու նախաձեռնություններին»Իրանը ակտիվ շփումների մեջ է տարածաշրջանային երկրների հետ՝ քննարկելով հակամարտությունը ԻսրայելումԲախումներ Իսրայելի և Լիբանանի սահմանին