Գազայում այս պահին 199 իսրայելցի պատանդ կա

Իսրայելական ուժերը ռմբակոծում են Գազա քաղաքը, 15-ը հոկտեմբերի, 2023թ.

«Գազայում այս պահին 199 իսրայելցի պատանդ կա», - այսօր հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նախօրեին իսրայելցի զինվորականը հայտարարել էր, որ «Համաս»-ի ձեռքում 155 պատանդ կա։

Զինվորականը նաև տեղեկություններ է հրապարակել հոկտեմբերի 7-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կրած կորուստների մասին՝ նշելով, որ մարտերի ընթացքում 219 իսրայելցի զինծառայող է զոհվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ում չեն բացառում Գազա ներխուժելու և ամերիկացիներին ուժով ազատելու տարբերակը Իսրայելը Գազայի հատվածին հումանիտար որևէ օգնություն չի թույլատրի, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել