Ադրբեջանի մայրաքաղաքից Լաչին քաղաք մշտական բնակության է մեկնել ևս 86 մարդ՝ 25 ընտանիք:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերաբնակիչները Լաչինում կտեղավորվեն տներում, որոնցում ժամանակին ապրել են և որոնք քաղաքի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո վերականգնվել են, կամ նորակառույց շինություններում:
Մինչ օրս Լաչինում վերաբնակեցվել է 272 ընտանիք կամ 1052 մարդ, ասված է հաղորդագրությունում: