ԱՄՆ-ում չեն բացառում Գազա ներխուժելու և ամերիկացիներին ուժով ազատելու տարբերակը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբի, Վաշինգտոն, արխիվ

Վաշինգտոնում չեն բացառում, որ ամերիկյան զորքերը կարող են ներգրավվել Գազայի հատվածում պատանդ պահվող համաքաղաքացիներին ազատելու համար: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Fox News-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում ոչ մի ծրագիր կամ մտադրություն չկա, սեղանին են բոլոր հնարավոր տարբերակները:

«Ես ոչինչ չեմ բացառի, երբ խոսքը պատանդ պահվող մեր քաղաքացիներին տուն բերելու մասին է», - ասել է Քիրբին:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «աշխատում է ամեն ժամ» Գազայում ամերիկացի պատանդների հարցի վրա:

«Սա նախագահի ամենաբարձր առաջնահերթությունն է, և մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, մինչև չկարողանանք տուն բերել նրանց», - ավելացրել է Քիրբին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքեն․ «Քանի կա ԱՄՆ-ը՝ Իսրայելը մենակ չի լինի»Իսրայելում առնվազն 25 ամերիկացի է զոհվել