Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Վատիկան, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է Ադրբեջանի ամբողջական հսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղին:

«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

Նա հույս է հայտնել, որ իշխանությունները և բոլոր բնակիչները կարող են հարգել և պաշտպանել այդ կրոնական կառույցները՝ որպես տեղական մշակույթի, հավատքի դրսևորումներ և եղբայրության խորհրդանիշների մի մաս, «որը հնարավոր կդարձնի միասին ապրել՝ չնայած տարաձայնություններին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի վանական համալիրներից ոչինչ դուրս բերել հնարավոր չի եղելԱմարասի վանքի պահակը՝ Երևանում, վանքը ադրբեջանցի ոստիկաններն են հսկում