Ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է պատրաստում ռազմաճակատի առանձին հատվածներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդաշարին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է հակահարձակմանը, որն իբր դժվարությամբ է առաջանում, ապա այն ամբողջությամբ ձախողվել է: Մենք գիտենք, որ մարտական գործողությունների առանձին տեղամասերում, այդուհանդերձ, հակառակորդ կողմը նոր հարձակողական ակտիվ գործողություններ է նախապատրաստում: Մենք դա տեսնում ենք, գիտենք: Եվ մենք նույնպես համապատասխան ձևով դրան արձագանքում ենք», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահը:
Վերջին ամիսներին Արևմուտքում խոսում են ուկրաինական հակահարձակման դանդաղման մասին և հայտարարում, թե պատերազմն այս տեմպերով կարող է շատ երկար տևել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան իր տարածքներից չի հանձնի Ռուսաստանին խաղաղության դիմաց. ԶելենսկիԿիևը հաստատում է Բախմուտին մերձակա ևս մեկ գյուղի ազատագրումըՌուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ Ուկրաինան հակահարձակում է իրականացնում. Պուտին