Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել Ստեփանակերտում

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր երկրի դրոշն է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ալիևը նաև ելույթ է ունեցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Ադրբեջանցի ժողովուրդն այնպիսի հաղթանակ նվաճեց, որը հավերժ կմնա մեզ հետ»

Այնուհետև, հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի նախագահն այցելել է Ստեփանակերտի Կրկժան և Աջափնյակ թաղամասեր, Ասկերանի բերդ, դրոշ է բարձրացրել Իվանյանում, Ասկերանում և Մարտունիում:

Կիրակի օրն ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահը երկրի դրոշն էր բարձրացրել Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտ:

Այսօր լրանում է Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն այցելել է Լեռնային Ղարաբաղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ